Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Գյուղատնտեսական տոնավաճառներում մթերքները 10-15 տոկոսով ավելի էժան են լինելու

Գյուղատնտեսական տոնավաճառներում մթերքները 10-15 տոկոսով ավելի էժան են լինելու
07.06.2013 | 11:43

«Բերքը կարկուտի պատճառով չի իրացվի»,-այսպիսի մտավախություն ունեն կարկուտից տուժած գյուղացիները:

Գյուղնախարարության ներկայացուցիչներն իրենք էլ են փաստում, որ, այո, իսկապես կարկտահարված բերքը չի արտահանվի, քանի որ ապրանքային տեսքը կորցրել է, սակայն վերամշակող կազմակերպությունների հետ պայմանավորվածության համաձայն այն ամբողջությամբ կմթերեն:
Այսպես, ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2013 թվականի հունիսի հինգի դրությամբ հանրապետությունից արտահանվել է շուրջ 11600 տոննա բանջարեղեն այն դեպքում, երբ նախորդ այդ նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 11700 տոննա: Շուտով կսկսվի նաև ծիրանի արտահանման գործընթացը, որի վերամշակման համար գործարան է կառուցվում:
Ըստ պաշտոնական տեղեկատվության`բանջարեղենի մասով արդեն 8811 պայմանագիր է կնքվել, որոնց թիվը նախատեսվում է ավելացնել:
Այս տարի վերամշակող կազմակերպությունները ներկայացրել են 59 հազար տոննա բանջարեղենի և 168 հազար տոննա խաղողի պահանջարկ:

Ի դեպ, հունիսի ութից սկսվի տոնավաճառների վերաբացման գործընթացը:
Այդ նպատակով կվերաբացվի նաև «Այրարատ» կինոթատրոնի և Չարենցի տուն-թանգարանին հարակից տարածքներում գտնվող տոնավաճառները:
Գյուղատնտեսական տոնավաճառներում վերավաճառողներ չեն լինելու, իսկ մթերքները 10-15 տոկոսով ավելի էժան են լինելու:

Նշենք, որ անցյալ տարի` մասնավորապես Կասյան փողոցին հարակից հրապարակում կազմակերպված տոնավաճառին, շուրջ ութ հազար գյուղացիական տնտեսություն է մասնակցել, վաճառվել է 40- 45 տեսակի մթերք և վաճառման ծավալները մեկ օրվա ընթացքում կազմել են 40 -50 տոննա, իսկ այցելուների թիվը օրական հասել է 5600-ի:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3465

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ